Միջազգային

«Հըզբոլլահն» այժմ անհամեմատելի է ավելի ուժեղ է․ Իրանի ԱԳ նախարար

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Սեյեդ Հասան Նասրալլահի սպանությունը «Հըզբոլլահի» համար ավելի մեծ ուժ և աճ կբերի, ինչպես նաև նրա կողմնակիցներին՝ ավելի մեծ մոտիվացիա և աճ, հայտնում է Irna գործակալությունը։ 

«Առաջին հերթին՝ պետք է իմ ցավակցությունը հայտնեմ դիմադրության մեծ հրամանատարի մահվան կապակցությամբ։ Իհարկե, սա մեծ կորուստ է, բայց դա ոչ մի վնաս չի պատճառի շարժմանը, ինչպես որ «Հըզբոլլահի» նախորդ գլխավոր քարտուղար Շահիդ Սեյիդ Աբբաս Մուսավիի մահը հանգեցրեց շարժման է՛լ ավելի հզորացմանը և ավելի շատ կողմնակիցների ներգրավմանը: «Հըզբոլլահն» այժմ անհամեմատելի է ավելի ուժեղ է»,- ասել է նա։ 

Իրանի ԱԳ նախարարը հավելել է, որ Իսրայելը Գազայում և Լիբանանում իր գործողություններով, անշուշտ, իր ապագան չի տեսնում այս տարածաշրջանում և երբեք խաղաղություն չի ստանա։ Նրա խոսքով՝ Իսրայելի կատարած քայլերը կարագացնի նրա անկումը։