ԱՄՆ նախկին նախագահ, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Սպիտակ տան ներկայիս ղեկավար Ջո Բայդենին անվանել է «մտավոր հետամնաց»։ Հանրապետականն այս հայտարարությունն արել է Վիսկոնսինում նախընտրական հանրահավաքի ժամանակ։
Հավանական ընտրողների առաջ ելույթի ժամանակ նա նաև հայտարարել է, որ ԱՄՆ փոխվարչապետ և նախագահի թեկնածու Քամալա Հարրիսը «ծնվել է հոգեկան խանգարումներով»։
«Բայդենը մտավոր հետամնաց է դարձել, իսկ Քամալան այդպիսին ծնվել է»,- ասել է Թրամփը։
Նա Հարրիսին նաև մեղադրել է միգրանտներին ազատորեն սահմանն անցնելու և հանցագործություններ կատարելու թույլտվության մեջ։