«Հըզբոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրալլայի մարմինը դուրս է բերվել ավիահարվածի վայրից, տեղեկացնում է Reuters-ը։
Ըստ աղբյուրի՝ մարմնի վրա վերքեր չեն հայտնաբերվել։ Ենթադրաբար, մահը վրա է հասել պայթյունի ալիքից ստացված վնասվածքից։
Ըստ իսրայելական Ynet հրատարակության՝ Իսրայելի պաշտպանության բանակը 80 ավիառումբ է օգտագործել Բեյրութում «Հըզբոլլահի» կենտրոնական շտաբին հարվածելու համար։