Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ «Հեզբոլլահի» բարձրաստիճան պաշտոնյա Նաբիլ Քաուկը սպանվել է անցած գիշեր Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում ավիահարվածի հետևանքով։
Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ Քաուկը եղել է Հեզբոլլահի «կանխարգելիչ անվտանգության ստորաբաժանման» հրամանատարը և խմբավորման կենտրոնական խորհրդի բարձրաստիճան անդամը:
«Քաուկը համարվում էր «Հեզբոլլահի» ղեկավարությանը մոտ կանգնած անձ և անմիջականորեն մասնակցում էր Իսրայելի պետության և նրա քաղաքացիների դեմ ահաբեկչական հարձակումների առաջխաղացմանը, ներառյալ վերջին օրերին», - հայտարարել են իսրայելական բանակից։
Նա միացել է «Հեզբոլլահին» 1980-ականներին և եղել է գործադիր խորհրդում որպես փոխղեկավար, իսկ ավելի ուշ՝ հարավային Լիբանանի շրջանի ղեկավար, ինչպես նաև գործադիր խորհրդի ղեկավարի տեղակալ: