Միջազգային

ՌԴ փոխվարչապետը պաշտոնական այցով կմեկնի Իրան

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը երկուշաբթի պաշտոնական այցով կմեկնի Իրան, որտեղ բանակցություններ կվարի այս երկրի ղեկավարության հետ, հաղորդում է ՌԴ կառավարությունը։

Նախատեսվում է քննարկել ռուս-իրանական համագործակցության ողջ շրջանակն առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար ոլորտներում։

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու տրանսպորտի, էներգետիկայի, արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտներում համատեղ խոշոր նախագծերին։

Նախատեսված են հանդիպումներ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի և առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆի հետ։