Նեպալում ջրհեղեղների հետևանքով առնվազն 112 մարդ է զոհվել, 64-ը անհետ կորել է։ Նշվում է, որ վերջին 54 տարվա ընթացքում երկրում ամենաուժեղ տեղումներն են։ Այս մասին հայտնում է Kathmandu Post-ը՝ ոստիկանությանը հղումով։
«Առնվազն 112 մահվան դեպք է գրանցվել ողջ երկրում»,- գրում է հրատարակությունը։ Միաժամանակ, ինչպես գրում են հոդվածի հեղինակները, երկրի ՆԳՆ հայտարարության մեջ հաստատվել է 99 զոհված և 68 անհետ կորած, ինչպես նաև 100 վիրավոր։
Ջրհեղեղներն ու սողանքները ազդել են երկրի շատ շրջանների կյանքի վրա, ասվում է հրատարակության մեջ: Շատ մայրուղիներ և ճանապարհների հատվածներ ավերվել են, հարյուրավոր տներ և կամուրջներ հողին հավասարվել, հարյուրավոր ընտանիքներ տեղափոխվել են ապահով վայրեր: Բացի այդ, աղետի հետեւանքով ճանապարհներ են ավերվել, հազարավոր մարդիկ արգելափակվել են երկրի տարբեր հատվածներում։
Նշվում է, որ ջրհեղեղներից ամենաշատը տուժել են կենտրոնական և արևելյան հատվածները։