Սեպտեմբերի 16-27-ն Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում զոհվել է 1030 մարդ, այդ թվում՝ 56 կին և 87 երեխա։ Վիրավորների թիվը 6352 է։ Այս մասին տեղեկացնումէ Լիբանանի առողջապահության նախարարությունը։
«2023 թվականի հոկտեմբերի 8-ի իրադարձությունների սկզբից մինչ օրս զոհերի թիվը 1640 է, այդ թվում՝ 104 երեխա և 194 կին։ Մահացածներից 41-ն առողջապահության կամ շտապօգնության աշխատակիցներ են»,- ասված է հաղորդագրությունում։