Միջազգային

Իսրայելի արտգործնախարարը Նասրալլայի սպանությունն «արդարացված գործողություն է» անվանել

Իսրայելի արտգործնախարարը Նասրալլայի սպանությունն  «արդարացված գործողություն է» անվանել

Իսրայելի արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ «Հըզբոլլահի» ղեկավար Հասան Նասրալլայի սպանությունը համարում է ահաբեկչության դեմ պայքարում «Իսրայելի ամենաարդարացված գործողություններից մեկը»։

«Նասրալայի սպանությունն Իսրայելի ամենաարդարացված գործողություններից մեկն է ահաբեկչության դեմ պայքարում։ Նա իր կյանքը նվիրել էր Իսրայելի ոչնչացմանը և ավելի քան 30 տարի ղեկավարել է Իսրայելի դեմ ահաբեկչական գործողությունները՝ մինչև իր վերջին օրը: Նա արժանի էր նման ճակատագրի»,- ընդգծել է Կացը։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական