Միջազգային

«Հանդիպելու որոշում պետք է Ալիևը և Փաշինյանը կայացնեն»․ Լավրով

ՌԴ-ում ԲՐԻԿՍ-ի կամ ԱՊՀ-ի միջոցառումներին հանդիպելու որոշում պետք է Ալիևը և Փաշինյանը կայացնեն, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ 

«Ինչպես ասում են՝ «It's up to them» (որոշումն իրենցն է- խմբ․)»,- ասել է Լավրովը՝ պատասխանելով Ռուսաստանի առաջիկա իրադարձությունների շրջանակում երկու առաջնորդների հանդիպման հնարավորության մասին հարցին։ 

Նա հավելել է, որ եթե ղեկավարները ցանկանում են, Մոսկվան պատրաստ է կատարել իր պարտավորությունները։