Միջազգային

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ Սիրիայի հարավում սպանվել է ՀԱՄԱՍ-ի հրամանատարը

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնում է, որ Սիրիայի հարավում ՀԱՄԱՍ-ի ցանցի ղեկավարը սպանվել է գիշերը ավիահարվածի հետևանքով:

Timesofisrael-ի փոխանցմամբ՝ Ահմեդ Մուհամմադ Ֆահըդը պատասխանատու էր զորքերի և Իսրայելի դեմ հարձակումների համար, հիմնականում՝ հրթիռակոծելով Գոլանի բարձունքները:

«Ֆահըդը ոչնչացվել է, երբ նա ծրագրում էր հերթական ահաբեկչությունն իրականացնել մոտ ժամանակի ընթացքում», - հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակը: