Միջազգային

Իրանի գերագույն առաջնորդը տեղափոխվել է անվտանգ վայր

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Նասրալլայի մահվան մասին լուրերի ֆոնին, տեղափոխվել է անվտանգ վայր, որտեղ անվտանգության ուժեղացված միջոցառումներ են ձեռնարկվել։

Այդ մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Նշվում է, որ Իրանի գերագույն առաջնորդը տեղափոխվել է երկրի ներսում անվտանգ վայր՝ ուժեղացված անվտանգության միջոցներով։

Աղբյուրները նշում են, որ Իրանը մշտական ​​կապի մեջ է  Հեզբոլլահի և տարածաշրջանային այլ վստահված խմբավորումների հետ՝  Հեզբոլլահի ղեկավար Հասան Նասրալլայի սպանվելու մասին լուրերից հետո։