Միջազգային

Իսրայելական աղբյուրները պնդում են, որ «Հըզբոլլահի» գլխավոր քարտուղարն սպանվել է

Իսրայելական աղբյուրները պնդում են, որ «Հըզբոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրալլան գտնվում էր ավիահարվածի վայրում, և, այնուամենայնիվ, դժվար թե ողջ մնացած լինի։

Իսրայելական բանակը կարծում է, որ ռազմական գործողությունը հաջող է անցել, և Նասրալլան սպանվել է։ 

Իսրայելի ՊԲ հետախուզության նախկին ղեկավար Ամոս Յադլին հայտարարել է, որ Իսրայելի հարվածը տեղի չէր ունենա առանց լիակատար վստահության, և որ «Հըզբոլլահի» առաջնորդը գտնվում էր թիրախային տարածքում:

«Իմ աղբյուրները հաստատակամ են, Նասրալլան այլևս մեզ հետ չէ»,- հայտնել է նա: