Դաղստանում գազալցակայանի պայթյունի հետևանքով զոհվել է 5 մարդ, ադ թվում՝ մեկ երեխա, կա 8-ը վիրավոր։ Փլատակներում կարող են լինել մարդիկ։
Հարուցվել է քրեական գործ։ Գազալցակայանի շենքը փլուզվել է, տարածքում այրվում է տեխնիկական կայանը և ճաշարանը։ Տեղում աշխատում են 119 մասնագետներ և 27 տեխնիկական ստորաբաժանումներ։