Միջազգային

Ճապոնիայի պաշտպանության նախկին նախարարը կդառնա երկրի նոր վարչապետ

Ճապոնիայի իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար 67-ամյա Սիգերու Իսիբան հոկտեմբերի 1-ից կստանձնի երկրի վարչապետի պաշտոնը։

Քվեարկության 2-րդ փուլում նա հավաքել է կուսակիցների 415 ձայներից 215-ը, իսկ նրա մրցակից Սանաե Տակաիտին՝ 194 ձայն։