Կվերանայենք հարաբերությունները, եթե Վաշինգտոնը չփոխի Թբիլիսիի նկատմամբ իր քաղաքականությունը. հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն.
«Մենք ասում ենք, որ Վրաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններն այսպես չեն կարող շարունակվել։ Հակառակ դեպքում մենք ստիպված կլինենք վերանայել գործող ստատուս-քվոն։ Սա է մեր հստակ դիրքորոշումը։ Ամեն ինչ կախված է ամերիկյան կողմից»,-ասել է Կոբախիձեն։
Կոբախիձեն կրկին անդրադարձել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ընդունելությանն իր հրավերի չեղարկմանը՝ նշելով. «Ինչ վերաբերում է ընթրիքի հրավերի չեղարկմանը, դա ինչ-որ մանկական արարք էր։ Այդ պահվածքը չի սազում ԱՄՆ-ի նման մեծ երկրին»,-հավելել է Կոբախիձեն։