Թուրքիան կարևոր միջնորդ է տարածաշրջանում խաղաղության ապահովման գործում և կարող է կարևոր դեր ունենալ Հայաստանի ու Ադրբեջանի միջև պատմական խաղաղության հաստատման գործում․ այս մասին ասվում է Գերմանիայի ԱԳՆ-ի՝ X-ի միկրոբլոգում տարածած հաղորդագրության մեջ։
«Այս ուղղությամբ կոնկրետ քայլերը քննարկման առանցքային մաս են կազմում»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Գերմանիայի ԱԳՆ-ն հաղորդագրությանը կից հրապարակել է ԱԳ նախարար Անալենա Բերբոքի և Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի լուսանկարը։