Միջազգային

«Վրացական երազանքը» չի պատրաստվում հրաժարվել նախընտրական արշավում ուկրաինական թեման օգտագործելուց

«Վրացական երազանքը» չի պատրաստվում հրաժարվել նախընտրական արշավում ուկրաինական թեման օգտագործելուց

«Վրացական երազանքը» չի պատրաստվում հրաժարվել նախընտրական արշավում ուկրաինական թեման օգտագործելուց։ Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ սկզբունքային է համարում Ուկրաինայում պատերազմի և Վրաստանում խաղաղության համեմատությունը: Խոսքը «Վրացական երազանքի» նախընտրական պաստառների վրա ուկրաինական ավերված քաղաքների պատկերով հոլովակի մասին է։

«Այսօր մենք հանրությանը հիշեցնում ենք պատերազմի հետևանքների և նրա մասին, թե ինչից ենք խուսափել 2022, 2023 թվականներին և ինչից պետք է խուսափել։ Սա ամենակարևորն է այս խորհրդարանական ընտրություններում»,-ասել է Կոբախիձեն։

Նա հրաժարվել է մեկնաբանել Ուկրաինայի ԱԳՆ-ի պահանջը՝ չօգտագործել ուկրաինացի ժողովրդի ողբերգությունը և Ռուսաստանի կողմից սանձազերծված պատերազմի սարսափելի հետևանքները քաղաքական ընտրական նպատակների համար: Կոբախիձեն, ի պատասխան, միայն ասել է, որ այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, անընդունելի է։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական