Միջազգային

Մոլդովայում կրեմլամետ 7 կայք են արգելափակել

Մոլդովայի տեղեկատվության և անվտանգության ծառայությունը կարգադրել է արգելափակել կրեմլամետ յոթ կայք՝ բացատրելով, որ դրանք վնասում են հանրապետության ազգային անվտանգությանը:

Արգելիք տակ են հայտնվել РИА Новости-ն (ria.ru, crimea.ria.ru), Независимая газета-ն (ng.ru), Крымская газета-ն (gazetacrimea.ru), Госсовет Крыма-ն (crimea.gov.ru) և Телерадио Крым-ը (crimea24tv.ru)։ Յոթերորդ արգելված ռեսուրսը Nu. Nu Acum-ն է (Ոչ, ոչ հիմա), որը Մոլդովայի քաղաքացիներին կոչ է անում դեմ քվեարկել Եվրամիությանը երկրի անդամակցությանը։