Միջազգային

«Ուկրաինան չպետք է տարածք զիջի խաղաղության հասնելու համար». Հարիս

ԱՄՆ նախագահի թեկնածու Քամալա Հարիսը վտանգավոր և անընդունելի է անվանել հանուն Մոսկվայի հետ խաղաղության՝ Ուկրաինայի տարածքները զիջելը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպմանը Հարիսը քողարկված քննադատությամբ արձագանքել է նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի՝ պատերազմն ավարտելու կոչերին.

«Իմ երկրում կան մարդիկ, որոնք դրա փոխարեն կստիպեն Ուկրաինային հանձնել իր ինքնիշխան տարածքի զգալի մասը և հրաժարվել այլ երկրների հետ հարաբերություններից։ Այդ առաջարկները համընկնում են Պուտինի առաջարկներին։ Եկեք հասկանանք, որ դրանք ոչ թե խաղաղության, այլ կապիտուլյացիայի առաջարկներ են»,-ասել է Հարիսը։