Միջազգային

Վրաստանի նախկին նախագահը միացել է ընդդիմադիր կոալիցիային

Վրաստանի նախկին նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին միացել է ընդդիմադիր «Ուժեղ Վրաստան» կոալիցիային, որն ընտրությունների նախաշեմին ստեղծվել է երկրի խոշորագույն բանկերից մեկի՝ TBC Bank-ի հիմնադիրների նախաձեռնությամբ։

«Մեզ միանում է շատ լուրջ աջակից, մարդ, որը երբեք փոխզիջումների չի գնացել, մարդ, որը գործնականում ընդդիմության մեջ է եղել երկու իշխանությունների օրոք»,-հայտնել է «Ուժեղ Վրաստան» կուսակցությունը։