Միջազգային

«Փաշինյանը բացասական վերաբերմունք չունի»․ Էրդողան

Անկարան ջանքեր է գործադրում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու համար, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ 

«Դատելով Փաշինյանի մոտեցումից՝ նա որևէ բացասական վերաբերմունք չունի»,- ընդգծել է Թուրքիայի նախագահը։

Էրդողանը վստահություն է հայտնել, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև մի շարք հարցեր կլուծվեն։

«Երկու կողմերն էլ, իրականում, խաղաղության կողմնակից են»,- նշել է Թուրքիայի նախագահը։

Նա հավելել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը նոր հնարավորություններ կբացի երկու երկրների համար, իսկ գործընթացի արդյունքը դրական ազդեցություն կունենա նաև Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման վրա։