Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ առաջիկա օրերին Իրանի նախագահի առաջին տեղակալը կայցելի Հայաստան և Պակիստան։
«Հուսով ենք՝ այս այցերը կբարելավեն մարդկանց կյանքը։ 14-րդ կառավարությունը ձգտում է աշխարհի հետ քաղաքական և տնտեսական դիվանագիտության հասնել՝ արևմուտքից արևելք, Նյու Յորքից Սամարղանդ։ Մենք կհամագործակցենք Արևելքի ու Արևմուտքի հետ՝ ազգային շահերից ելնելով, ինչպես և խոստացել ենք»,- X-ի իր էջում գրել է նա։