Միջազգային

«ՌԴ միջուկային դոկտրինի փոփոխություններն ազդանշան են». Կրեմլ

Ռուսաստանի միջուկային դոկտրինի փոփոխություններն ազդանշան են ոչ բարեկամական երկրներին. հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը.

«Սա նախազգուշացում է միջուկային միջոցներով մեր երկրի վրա հարձակմանը մասնակցելու հետևանքների մասին։ Պետությունների ողջախոհ ղեկավարները նախկինում էլ էին հասկանում Պուտինի հայտարարությունների լրջությունը, առավել ևս, երբ խոսքը նման աննախադեպ առճակատման մասին էր։ Միջուկային զսպման երաշխավորը ռուսական միջուկային եռյակն է»,-ասել է Պեսկովը։