Միջազգային

Բայդենը հանձնարարել է մինչև իր լիազորությունների ավարտն Ուկրաինային փոխանցել մնացած 5,5 մլրդ դոլարի օգնությունը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Պենտագոնին հանձնարարել է մինչև իր լիազորությունների ավարտն Ուկրաինային փոխանցել մնացած 5,5 մլրդ դոլարի օգնությունը։

Բացի այդ, Բայդենը կարգադրել է ընդլայնել F-16 կործանիչների ուկրաինացի օդաչուների ուսուցումը։

Բայդենը նաև որոշել է Կիևին փոխանցել JSOW կառավարվող զինամթերքը, լրացուցիչ Patriot ՀՕՊ մարտկոց և դրա համար նախատեսված հրթիռներ։