Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ընդունելությանն իր հրավերի չեղարկումը՝ այդ քայլն անլուրջ անվանելով.
«Հրավերն ուղարկվել է 3 օր առաջ, սակայն հետո չեղարկվել է։ Դա լուրջ չէ։ Դա, կարծես, մարդասիրական գործողություն էր՝ հօգուտ ընդդիմության, թեպետ ընդդիմության համար այն նույնպես գործնական ազդեցություն չուներ»,-ասել է Կոբախիձեն։