Միջազգային

Նյու Յորքի քաղաքապետին մեղադրանք է առաջադրվել

Ոստիկանության պաշտոնաթող կապիտան Էրիկ Ադամսին, որը գրեթե 3 տարի առաջ ընտրվել էր Նյու Յորքի 110-րդ քաղաքապետ, կառուպցիայի դաշնային հետաքննության շրջանակներում մեղադրանք է առաջադրվել։

New York Times-ի հաղորդմամբ՝ քաղաքապետը կարող է արդեն հինգշաբթի առավոտյան դատարան ներկայանալ, որտեղ նրան մեղադրանք կառաջադրվի։

Մեղադրական եզրակացությունը մնում է կնքված, ուստի պարզ չէ՝ ինչ մեղադրանք է առաջադրվելու Ադամսին։ Այնուամենայնիվ, նա կլինի Նյու Յորքի պատմության մեջ առաջին գործող քաղաքապետը, ում մեղադրանք է առաջադրվել:  Ըստ ամերիկյան ԶԼՄ-ների` այն հավանաբար կապված է քաղաքապետի` թուրքական կառավարության հետ ունեցած կոռուպցիոն գործարքների հետ։