Միջազգային

«Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման գործընթացը». Կոբախիձե

Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման գործընթացը և երկու երկրներին առաջարկում տարածաշրջանային համագործակցության ձևաչափ. ՄԱԿ-ի ԳԱ 79-րդ նստաշրջանի շրջանակներում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն.

«Ցանկանում ենք ապահովել տարածաշրջանային համագործակցության ձևաչափ, որն աջակցում է երկրների միջև համագործակցությանը և վստահության կառուցմանն ու ապահովում, որ տարաձայնությունները մնան անցյալում, իսկ տարածաշրջանի ռեսուրսներն ու առավելություններն առաջարկվեն աշխարհին»,-ասել է Կոբախիձեն։