Սպիտակ տունն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հանդիպման մասին գրավոր հայտարարություն է տարածել։
Հանդիպումը տեղի է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստերի շրջանակներում:
Բայդենն ընդգծել է, որ ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը կշարունակվի։ Բայդենը և Զելենսկին քննարկել են նաև Ուկրաինայի վերականգնման վերաբերյալ ավելի քան 30 երկրների համատեղ հռչակագիրը:
Նույն օրը Պենտագոնը հայտարարել է Ուկրաինային 375 մլն դոլարի օգնության նոր փաթեթ տրամադրելու համար։ Պենտագոնի տեղեկացմամբ՝ Կիև կուղարկվի զգալի քանակությամբ զենք, այդ թվում՝ մարտավարական հրթիռներ, HIMARS հրթիռներ, 155 և 105 միլիմետրանոց զենքեր, ինչպես նաև Javelin հակատանկային համալիրներ: