ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Ուկրաինան այլևս չկա, մինչդեռ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ռազմական օգնության ավելացում է խնդրում՝ Ռուսաստանին հակահարված տալու համար.
«Մենք շարունակում ենք միլիարդավոր դոլարներ հատկացնել մի մարդու, որը հրաժարվում է համաձայնություն կնքել։ Չկար այնպիսի համաձայնության տարբերակ, որն ավելի վատը կլիներ, քան այն իրավիճակը, որում հիմա գտնվում է Ուկրաինան։ Ուկրաինան այլևս չկա։ Ունենք երկիր, որը անհնար է լինելու վերականգնել այնպես, ինչպիսին կար պատերազմից առաջ։ Այս պատերազմը կշարունակվի, եթե ես նախագահ չդառնամ»,- Հյուսիսային Կառոլինայում հավաքի ժամանակ ասել է Թրամփը։
Թրամփը կրկին նշել է Ռուսաստանի ռազմական ուժն ու նշել, որ ինքը նախագահ դառնալու դեպքում կարող է ավարտել հակամարտությունը։