Այսօր ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի ու Ջեյհուն Բայրամովի հանդիպումը Նյու Յորքում նախատեսված է Երևանի ժամանակով ժամը 18:15-ին։
Մինչ այս հանդիպման մասին տեղեկությունը հաստատել էին պաշտոնական Երևանում և Բաքվում։
Վերջին անգամ ԱԳ նախարարները բանակցել են ամերիկյան հարթակում՝ հուլիսի սկզբին։