Միջազգային

Ֆիցոյի գրասենյակ փամփուշտով ծրար են ուղարկել

Ֆիցոյի գրասենյակ փամփուշտով ծրար են ուղարկել

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի գրասենյակ փամփուշտով ծրար են ուղարկել։

Ծրարը հայտնաբերել են պաշտոնատար անձանց պաշտպանության վարչության աշխատակիցները։

Ոստիկանությունը հաստատել է փաստը և հայտնել, որ ուսումնասիրում են տեղի ունեցածի հանգամանքները։

Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին Ռոբերտ Ֆիցոյի դեմ մահափորձ էր իրականացվել. Հանդլովա քաղաքում կառավարության արտագնա նիստից հետո, երբ նա դուրս է եկել հանրության մոտ, կրակել էին. 4 փամփուշտներից մեկը դիպչել էր որովայնին։ Մահափորձն իրականացրել էր 71-ամյա գրող Յուրայ Ցինտուլան։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական