Միջազգային

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է մշակել Իվանիշվիլիի դեմ

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է մշակել «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ և նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի դեմ:

ԱՄՆ ֆինանսների նախարարությունն ու պետդեպարտամենտը կաշխատեն պատժամիջոցների փաթեթի վրա:

«Մենք տեղեկություն ունենք, որ Բիձինա Իվանիշվիլին քայլեր է ձեռնարկել ռուս օլիգարխների հետ հարաբերությունները զարգացնելու, Ռուսաստանին վրացական շուկա ավելի լավ հասանելիություն տրամադրելու համար։ Նա որոշակի գործողություններ է ձեռնարկել ռուսական հետախուզական ծառայության հանձնարարությամբ»,-«Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում ասել է ԱՄՆ կառավարության բարձրաստիճան պաշտոնյան։