Միջազգային

Բլինքենը վաղը կհանդիպի Միրզոյանի և Բայրամովի հետ. Turan

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը վաղը Նյու Յորքում կհանդիպի Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հետ․ այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» գործակալությունը՝ հղում անելով իր ամերիկյան աղբյուրներին։

Բլինքենը Միրզոյանի և Բայրամովի հետ կքննարկի բանակցությունների «եզրափակիչ փուլը»:

Նախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովն այս պահին գտնվում են Նյու Յորքում՝ մասնակցելու ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի քննարկումներին:

Աղբյուրներն ընդգծել են, որ վաղը սպասվող հանդիպումը կլինի Բլինքենի՝ ԱՄՆ-ում իր ադրբեջանցի և հայ գործընկերների երկրորդ եռակողմ հանդիպումը: Վերջին անգամ գլխավոր դիվանագետները հանդիպել են Վաշինգտոնում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ։