Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում օգտագործել միջուկային զենք Ռուսաստանի և Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում՝ որպես Միութենական պետության անդամ երկրի, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ 
Նրա խոսքով՝ Ռուսաստանը միշտ ձգտել է կանխել միջուկային զենքի և դրա բաղադրիչների տարածումը։ 
«Մենք միշտ բարձր պատասխանատվությամբ մոտեցում ենք ցուցաբերել նման հարցերին՝ քաջ գիտակցելով այդ զենքի վիթխարի հզորությունը և ձգտել ենք ամրապնդել գլոբալ կայունության միջազգային իրավական դաշտը և կանխել միջուկային զենքի և դրա բաղադրիչների տարածումը»,- ասել է Պուտինը։ 
ՌԴ նախագահն ընդգծել է, որ ժամանակակից ռազմաքաղաքական իրավիճակը դինամիկ կերպով փոխվում է, Ռուսաստանը պարտավոր է դա հաշվի առնել, այդ թվում՝ ռազմական սպառնալիքների ու ռիսկերի նոր աղբյուրների ի հայտ գալու դեպքում։ 
«Միևնույն ժամանակ՝ մենք տեսնում ենք, որ ներկայիս ռազմաքաղաքական իրավիճակը դինամիկ կերպով փոխվում է, և մենք պարտավոր ենք դա հաշվի առնել, ներառյալ Ռուսաստանի և մեր դաշնակիցների համար ռազմական սպառնալիքների և ռիսկերի նոր աղբյուրների ի հայտ գալը»,- ասել է նա։ 
Պուտինը հավելել է, որ ՌԴ ինքնիշխանությանը և սովորական զենքին սպառնացող կրիտիկական սպառնալիքը հիմք կհանդիսանան միջուկային պատասխանի համար։
 
                         
                         
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                