Միջազգային

Պատրաստ ենք համագործակցել. Փեզեշքիանը՝ Մակրոնին

Ֆրանսիայի և Իրանի նախագահներ Էմանուել Մակրոնը և Մասուդ Փեզեշքիանը հանդիպում են անցկացրել ՄԱԿ-ի ԳԱ 79-րդ նստաշրջանի շրջանակներում։

«Գազայում և Լիբանանում հազարավոր անմեղ մարդիկ են զոհվում, սակայն աշխարհը լուռ է։ Արևմտյան երկրները պետք է դադարեցնեն երկակի ստանդարտների կիրառումը, քանի որ այս իրավիճակն Իսրայելին ավելի ամբարտավան է դարձրել։ Այսօր Իրանի և տարածաշրջանի ժողովուրդը լրջորեն տուժել է Իսրայելի հանցագործություններից, որոնց շարունակությունը կարող է իրավիճակը դուրս բերել վերահսկողությունից»,-ասել է Փեզեշքիանը։

Իր հերթին, Մակրոնը վճռականորեն դատապարտել է Լիբանանի դեմ ագրեսիան և հավաստիացրել, որ Ֆրանսիան գործադրում է բոլոր ջանքերը՝ դա կանգնեցնելու համար։

Խոսելով միջազգային խնդիրների և դրանց լուծման մասին՝ Փեզեշքիանը նշել է, որ Իրանը երբեք չի ձգտել միջուկային զենք ունենալ. «Իհարկե, մենք աշխատում ենք մեր պաշտպանական բազայի և զսպման ուժի ամրապնդման ուղղությամբ։ Իրանի զարգացման խոչընդոտները վերացնելու համար մենք պատրաստ ենք համագործակցել և խոսել»,-ասել է Փեզեշքիանը։