Միջազգային

«Հավատարիմ ենք երկու երկրների ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը». Գերմանիայի ԱԳՆ

Գերմանիան աջակցում է խաղաղության հասնելու ջանքերին. ասվում է Գերմանիայի ԱԳՆ-ի՝ X-ում հրապարակված հաղորդագրության մեջ.

«Մեկ տարի առաջ Լեռնային Ղարաբաղը կրկին դարձավ ռազմական հակամարտության թատերաբեմ։ Հազարավոր մարդիկ լքեցին իրենց տունը՝ տեղափոխվելով Հայաստան։ Այդ ժամանակից ի վեր Հայաստանն ու Ադրբեջանը մշտապես աշխատում են կողք-կողքի ապրելու համար և սկսել են խաղաղ բանակցությունները։ Մենք հավատարիմ ենք երկու երկրների ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Մենք աջակցում ենք կայուն խաղաղության հասնելու ջանքերին։ Այսօր ԱԳ նախարար Անալենա Բերբոքը հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ քննարկել է, թե ինչպես հասնել դրան»,-ասվում է հաղորդագրության մեջ։