Միջազգային

«Պատրաստ ենք միջուկային գործարքի շուրջ բանակցություններ սկսել». Բորելը՝ Արաղչիին

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ՄԱԿ-ի ԳԱ շրջանակներում հանդիպել է Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչիի հետ։

Բորելը նշել է, որ ԵՄ-ը խստորեն դատապարտում է վերջերս Իրանի կողմից Ռուսաստանի բալիստիկ հրթիռների փոխանցումը. «ԵՄ-ը համարում է, որ նման զենքի մատակարարումն ուղղակի սպառնալիք է եվրոպական անվտանգության համար»,-ասել է Բորելը։

Խոսելով Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի մասին՝ Բորելը նշել է, որ անհրաժեշտ է անհապաղ քայլեր ձեռնարկել հետագա էսկալացիայից խուսափելու համար։

Բորելը շեշտել է միջուկային դիվանագիտության վերսկսման անհրաժեշտությունը. «Պատրաստ ենք միջուկային գործարքի շուրջ բանակցություններ սկսել»,-ասել է Բորելը։

Երկուստեք կարևորվել է աշխարհաքաղաքական և երկկողմ խնդիրների լուծման համար երկխոսությունը։