Ուկրաինայի բնակչության կեսի ոչնչացման գնով հաղթանակը հաղթանակ չէ. հայտարարել է Չեխիայի նախագահ Պետր Պավելը.
«Ես երբեք կասկածի տակ չեմ դրել տարածքային ամբողջականությունը վերականգնելու հարցում Ուկրաինային աջակցությունը։ Դա է մեր վերջնական նպատակը։ Պարզապես պետք է իրատեսորեն գնահատենք ժամկետները և այն, թե ինչ գնով կարելի է հասնել այդ նպատակին։ Վտանգավոր են այն հույսերը, թե պատերազմը մի քանի շաբաթում կամ ամսում կավարտվի»,-ասել է Պետր Պավելը։