Իսրայելի կողմից Լիբանանի հարավի վրա երկուշաբթի առավոտից սկսված հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 569 մարդու, այդ թվում՝ 50 երեխա։ Հարձակման հետևանքով 1835 մարդ վիրավորվել է: Այս մասին «Ալ-Ջազիրա Մուբաշեր» հեռուստաալիքին հայտնել է Լիբանանի առողջապահության նախարար Ֆիրաս Աբիադը:
«Հեզբոլլահի» դեմ նոր հարձակումը մեծացրել է մտավախությունները, որ Գազայում Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման միջև գրեթե մեկ տարի շարունակվող հակամարտությունը սրվում է և կարող է ապակայունացնել իրավիճակը Մերձավոր Արևելքում: Մեծ Բրիտանիան կոչ է արել իր քաղաքացիներին լքել Լիբանանը և հայտարարել Է, որ 700 զինծառայող է տեղափոխում Կիպրոս, որպեսզի օգնի իր քաղաքացիներին տարհանվել: