Միջազգային

Էրդողանը Նիկոլ Փաշինյանին իր գիրքն է նվիրել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին է նվիրել իր «Ավելի արդար խաղաղությունը հնարավոր է» գիրքը․այս մասին հայտնում են լրատվամիջոցները։

Գիրքը նվիրված է գլոբալ խնդիրների լայն շրջանակների, հիմնականում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բարեփոխման խնդրին:

Հայաստանի ու Թուրքիայի ղեկավարների հանդիպումը տեղի է ունեցել  Նյու Յորքի թուրքական տանը։

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: