ԱՄՆ նախագահի թեկնածու, հանրապետական Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը սպառնում է իր կյանքին: Այս մասին նա գրել է իր Truth Social սոցցանցում.
«Իրանն արդեն քայլեր է արել այդ ուղղությամբ և ձախողվել, բայց կրկին փորձելու է։ Իմ երախտագիտությունն եմ հայտնում Գաղտնի ծառայությանը՝ լրացուցիչ միջոցներ հատկացնելու համար»,-գրել է Թրամփը։