ԱՄՆ նախագահի վարչակազմը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի անունը հանել է Նյու Յորքում ավանդական ընդունելության հրավիրված համաշխարհային առաջնորդների ցուցակից. գրում է «Ամերիկայի ձայն»-ը՝ հղում անելով վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչներին։
Նշվում է, որ ի սկզբանե Կոբախիձեի անունը եղել է հրավիրվածների ցուցակում, սակայն Բայդենի վարչակազմը որոշել է չեղարկել հրավերը։ Վարչակազմը հրաժարվել է նաև վրացական պատվիրակության և Կոբախիձեի հետ բոլոր հանդիպումներից։ Հանդիպումից հրաժարվել է նաև Սպիտակ տան Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։
«Ամերիկայի ձայնի» աղբյուրները նշում են, որ պատճառը Վրաստանի կառավարության վերջին գործողություններն ու հայտարարություններն են, որոնք վկայում են ժողովրդավարության և վրացի ժողովրդի կամքի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մասին։