Միջազգային

«Խստորեն դատապարտում ենք Լիբանանի դեմ հարձակումը». Զախարովա

Ռուսաստանն անթույլատրելի է համարում ցանկացած ռազմական հարձակում, որի զոհ են դառնում քաղաքացիական անձինք. հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան.

«Անհապաղ պետք է դադարեցնել ռազմական գործողությունները, կանխել արյունահեղությունը և պայմաններ ստեղծել իրավիճակը քաղաքական-դիվանագիտական կարգավորման հուն տեղափոխելու համար: Պետք է ամեն ինչ անել՝ թույլ չտալու Մերձավոր Արևելքի ընկղմումը լայնամասշտաբ զինված հակամարտության մեջ, որի ավերիչ հետևանքներն անխուսափելիորեն կանդրադառնան բոլորին՝ ինչպես տարածաշրջանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Պատրաստ ենք համակարգել աշխատանքը միջազգային և տարածաշրջանային գործընկերների հետ՝ նման աղետալի սցենարը կանխելու նպատակով»,-ասել է Զախարովան։