ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ցանկանում է, որ դեմոկրատները հաղթեն 2024թ. նախագահական ընտրություններում։
«Զելենսկին պատմության մեծագույն առևտրականն է։ Ամեն անգամ, երբ գալիս է մեր երկիր, հեռանում է 60 միլիարդ դոլարով և ցանկանում է, որ դեմոկրատները հաղթեն այս ընտրություններում»,-Փենսիլվանիայում հանրահավաքի ժամանակ ասել է Թրափը։
Թրամփը չի հայտնել խաղաղության իր ծրագրի մանրամասները, միայն կրկնել է, որ նոյեմբերի 5-ին հաղթելու դեպքում կզանգի Պուտինին և Զելենսկիին ու նրանց կոչ կանի համաձայնագիր մշակել։
Անցած շաբաթ Թրամփը ցանկություն էր հայտնել հանդիպել Զելենսկիի հետ։ Զելենսկին հայտարարել է, որ չի կարող կանխատեսել՝ ինչ կձեռնարկի Թրամփը իր հաղթանակի դեպքում, բայց հույս ունի, որ նա կշարունակի ռազմական աջակցությունն Ուկրաինային։