Միջազգային

Կրեմլում մեկնաբանել են ռուսական ագրեսիայի վերաբերյալ Փեզեշքիանի հայտարարությունը

Կրեմլում կարծում են, որ դա Իրանի ինքնիշխան դիրքորոշումն է. հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հայտարարությունը։

Նշենք, որ նախօրեին ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի շրջանակներում Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանը երբեք հավանություն չի տվել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիային։

«Դա Իրանի ինքնիշխան դիրքորոշումն է։ Մենք կշարունակենք մեր իրանցի ընկերներին տեղեկացնել մեր դիրքորոշման և այն ամենի մասին, ինչը կապված է Ուկրաինայի շուրջ այս հակամարտության հետ։ Ամենատարբեր ոլորտներում զարգանում է դրական փոխգործակցությունը, և հուսով ենք, որ հետագայում ևս կզարգանա»,-ասել է Պեսկովը։