Միջազգային

«Իսրայելն ինքնապաշտպանության իրավունք ունի». Իցհակ Հերցոգ

Իսրայելի ղեկավարությունը չի ձգտում լայնածավալ պատերազմ սկսել «Հըզբոլլահի» հետ, սակայն կպաշտպանի իր ժողովրդին նրա հարձակումներից. հայտարարել է Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը.

«Կրկնում եմ և շեշտում՝ Իսրայելը պատերազմ չի փնտրում, բայց մենք իրավունք և պարտականություն ունենք՝ պաշտպանելու մեր ժողովրդին»,-գրել է նա X-ում։

Նախօրեին իսրայելական օդուժը զանգվածային հարվածներ է հասցրել Լիբանանի հարավային հատվածին, զոհվել է 500 մարդ։