Միջազգային

Լիբանանում զոհերի թիվն աճում է

Լիբանանի հարավի ուղղությամբ Իսրայելի հարվածի հետևանքով 500 մարդ է զհովել, ավելի քան 1645-ը վիրավոր է։

Ինչպես հայտնում է Լիբանանի առողջապահության նախարարությունը, զոհերի թվում 35 երեխա և 42 կին կա։

Al Jazeera-ի տեղեկություններով՝ «Հըզբոլլահի» ղեկավարներից մեկը՝ Ալի Կարակին, հավանաբար, զոհվել է հարվածի հետևանքով, սակայն «Հըզբոլլահը» հերքում է լուրերը։