Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակներում Եվրոխորհրդի նախագահ Շառլ Միշելը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։
Կողմերը քննարկել են Իրանի կողմից Ռուսաստանին հրթիռներ մատակարարելու հարցը։
The Wall Street Journal-ը նշում է, որ Շառլ Միշելը վերահաստատել է ԵՄ-ի մտահոգությունը՝ կապված Իրանի կողմից Ռուսաստանին զենք մատակարարելու հետ։ Իր հերթին, Իրանը հերքել է Ռուսաստանին զենք մատակարարելն ու միջուկային զենք մշակելու ցանկացած մտադրություն։