Նյու Յորքում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահները, հայտնում է Անադոլու գործակալությունը։
Ռեջեփ Էրդողանի և Մասուդ Փեզեշքիանի բանակցություններն անցել են մամուլի համար փակ ռեժիմով։
Փեզեշքիանին դիմավորել է Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Կալինը։