Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն տեսաուղերձ է ձայնագրել՝ լիբանանցիներին կոչ անելով լքել այն տարածքները, որտեղ «Հըզբոլլահ» շարժումը զենք է պահում։ Նա զգուշացրել է, որ այդ վայրերի մոտ լինելը վտանգավոր է:
«Ես ուղերձ ունեմ Լիբանանի ժողովրդին. Իսրայելը պատերազմում է ոչ թե ձեզ հետ, այլ «Հըզբոլլահի», որը շատ երկար ժամանակ օգտագործել է ձեզ որպես կենդանի վահան: Նա հրթիռներ է տեղադրել ձեր կենդանի սենյակներում և ավտոտնակներում: Որպեսզի պաշտպանենք մեր ժողովրդին, պետք է վերացնենք այդ զենքերը»,- ասել է նա:
Լիբանանցիներին վտանգավոր տարածքները լքելու կոչերը հնչում են լիբանանյան տարածքի վրա իսրայելական օդուժի զանգվածային հարվածների ֆոնին:
«Ես ձեզ կոչ եմ անում լրջորեն վերաբերվել այս նախազգուշացմանը: Թույլ մի տվեք, որ «Հըզբոլլահը» վտանգի ենթարկի ձեր և ձեր սիրելիների կյանքը: Թույլ մի տվեք, որ «Հըզբոլլահը» վտանգի ենթարկի Լիբանանը», - ասել է Նեթանյահուն: